A
A
Վարչապետն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) ղեկավարությանը՝ նախագահ Քերոլին Մուգարիի գլխավորությամբ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը, Հայաստան-Սփյուռք կապերին, ՀՀ կառավարության ծրագրերին, իրականացվող բարեփոխումներին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման քայլերին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և այլ հարցերի: