Բացել լրահոսը Փակել լրահոսը
885
A A
Քաղաքականություն

Որևէ պայմանավորվածություն ինձ հետ չի կարող լինել․ Սուրեն Պետրոսյան

Որևէ պայմանավորվածություն ինձ հետ չի կարող լինել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը։

«Այն սկզբունքները, արժեքներն ու մոտեցումները, որոնք ի սկզբանե ընկած են եղել այս պայքարի հիմքում, որևէ պարագայում չեն կարող փոխվել, ուստի նույնիսկ իմաստ  չունի մտածել այս մասին:

Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, հարազատներ, այս ընթացքում բազմաթիվ զանգեր և նամակներ ուղղած մարդիկ, շնորհակալ եմ ձեզ անհանգստանալու և սատարելու համար: Մեր սկսած պայքարը շարունակվում  է:

Ես իմ ուղուց չեմ շեղվելու», - գրել է նա:

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը հայտնել էր, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի ժամանակ Սուրեն Պետրոսյանը առևանգվել է: