A
A
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի ուղեկցությամբ Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակը հունիսի 18-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Ավստրիացի խորհրդարանականը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը, հաղորդում են Ազգային ժողովից։