Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2024-06-21 131849
A A
Քաղաքականություն

Լավրովը մեկնաբանել է ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը

Հայաստանը ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու վերաբերյալ փաստաթղթեր չի ուղարկել, հետևաբար, այդ հարցը և հանրապետության դուրս գալու հնարավոր հետևանքները ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդում չեն քննարկվել, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է Ria.ru-ն։

«Պատասխանը միանգամից ոչ է։ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը չի քննարկվել, քանի որ համապատասխան հարցում չի ստացվել»,- ասել է Լավրովը ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին՝ քննարկվե՞լ է, արդյոք, կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հնարավոր ընթացակարգը։

Նրա խոսքով՝ նման քայլի հնարավոր հետևանքները չեն քննարկվել։ «Գուշակություններ անելը, թե եթե լիներ, ինչ կլիներ, դիվանագիտական ավանդույթների մեջ չէ: Ինչպես արդեն ասացի՝ այո՛, այսօր հայ նախարարը ներկա չէր նիստին, բայց Հայաստանից որևէ փաստաթուղթ, որևէ պաշտոնական քայլ չկա, որն անհրաժեշտ է դարձնում քննարկել այն բանի հետևանքները, որը տեղի չի ունեցել»,- նշել է նա։