Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

«Սենց բան ես չէի տեսել, էլի կարկտահարություն եղելա, բայց սենց չէ»․ նոր աղետ Լոռիում (տեսանյութ)

Լոռիում հերթական բնական աղետը հողին հավասարեցրեց գյուղացու ամբողջ տարվա քրտինքը: Երեկ՝ կեսօրից հետո Ստեփանավանի եւ Օձունի սարահարթի մի քանի գյուղերում մոտ կես ժամ կարկուտ է տեղացել, ուղեկցվել ուժեղ քամով: Պրիվոլնոյե գյուղն օրեր առաջ ավիրած հավկիթից մեծ կարկուտին զիջել է Կողես  ու Յաղդան գյուղերում եկածը, բայց միեւնույնն է՝ առանց հացի ու կարտոֆիլի է թողել գյուղացուն, գրում է Անկյուն+3-ը։

Նախկին հունաբնակ Յաղդանում հողերը կոլեկտիվ տնտեսությունն է մշակում,գյուղացուն ապահովում ցորենով ու կարտոֆիլով: Յաղդանի վարչական ղեկավար Արամ Ջանջուղազյանը, որ արդեն 25 տարի զբաղվում է կարտոֆիլի մշակությամբ, ասում է՝ նման մեծաքանակ վնասներով կարկտառատ տարի չի հիշում:

« Սենց բան ես չէի տեսել, էլի կարկտահարություն եղելա, բայց սենց չէ,եղելա կարտոշկեն վնասվելա, ցորեննա փրկվել,ցորեննա վնասվել, կարտոշկենա փրկվել, բայց սեց չի եղել »,-ասում է Յաղդանի վարչական ղեկավար Արամ Ջանջուղազյանը: