Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

«Հայաստանի նոր անունները»՝ Կարեն Դեմիրճյանի թանգարանում միջոցառումների պակաս չկա (տեսանյութ)

Մեր երկիրը մշտապես հարուստ է եղել տաղանդներով. «Հայաստանի նոր անունները» Կարեն Դեմիրճյանի թանգարանում միջոցառումների պակաս չկա։

Այս անգամ թանգարանը հյուրընկալել էր «Հայաստանի նոր անուններ» ծրագրի շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներին, որոնք տարբեր միջազգային փառատոնների մրցանակակիրներ ու դափնեկիրներ են։ Ի դեպ, այս նախաձեռնությունը դարձել է ավանդական։

Նշենք, որ ծրագիրը հիմնվել է 1988-ի երկրաշարժից հետո, Կարեն Դեմիրճյանի աջակցությամբ և գործում է մինչ օրս ծրագրի հեղինակ և գեղարվեստական ղեկավար Սիլվա Մեքինյանի ղեկավարությամբ։

Տիկին Մեքինյանը իր խոսքում ընդգծեց Կարեն Դեմիրճյանի ավանդը և հիշեց նրա խոսքերը. «Մշտապես շոշափել մշակույթի զարկերակը», ասում էր Կարեն Դեմիրճյանը։ Այս համերգը վկայությունն է, որ մեր երկիրը հարուստ է տաղանդներով։