A
A
«Կարմիր խաչը» այցելել է Բաքվում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսին ԿԽՄԿ-ի աշխատակիցները կրկին այցելել են Բաքվի կողմից առևանգված և ապօրինի պահվող Արցախի ղեկավարներին:
Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել է ԿԽՄԿ Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
Այցելությունների ընթացքում ԿԽՄԿ-ն գնահատում է նրանց նկատմամբ վերաբերմունքը, պահման պայմանները և հնարավորություն է ստեղծում վերականգնելու կամ շարունակելու կապը ընտանիքների հետ։
ԿԽՄԿ ընթացակարգերի համաձայն՝ տեսակցությունների վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները տրամադրվում են բացառապես կալանավորված կողմին։