A
A
Քանդված ու լքվող տներ․ Կիրանց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴեռ օրեր առաջ կանգուն երկհարականի այս տունը, հիմա շինարարական աղբի է վերածվել:
Տավուշի մարզի Կիրանց գյուղում սահմանազատումից հետո ադրբեջանական կողմին անցնող տներից մեկի սեփականատերը՝ Մեհեր Սիմոնյանն օրեր առաջ է քանդել իր տունը:
Հիմա Մհերի ընտանիքն այս տանն է բնակվում՝ ժամանակավոր: Նկարահանման ժամանակ միայն նրա կնոջը հանդիպեցինք, որն էլ տեսախցիկի առջև խոսել, կադրում երևալ չցանկացավ: Միայն մեզ փոխանցեց, որ գյուղում իրենց համար տուն են կառուցելու, իսկ թե ե՞րբ՝ չգիտեր: