Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Այդ մոդելը Հայաստանի համար կործանարար է․ Անուշ Սեդրակյան (տեսանյութ)

«Այդ մոդելը շատ կործանարար է, որովհետև Հայաստանն այսօր գտնվում է պայթուցիկ իրավիճակում և ամեն վայրկյան կարող է պայթել։ Եվ այդ պայթյունը բոլոր ճամբարներին հնարավորություն կտա ասելու, որ դա եղավ Հայաստանում, որովհետև Արևմտյան ուժերը խառնվեցին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անուշ Սեդրակյանը՝ անդրադառնալով Եվրամիությանն անդամակցելու համար հանրաքվե անցկացնելու ակնկալիքներին։

Քաղաքագետն ասում է, որ այդ հանրաքվեն պետք էր անցկացնել 44-օրյա պատերազմի ժամանակ՝ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության ստորագրումից առաջ։

Խոսելով Բագրատ Գալստանյանի շարժման մասին՝ Ա․Սեդրակյանն ասաց, որ նման շարժումները պետք է առաջնորդվեն քաղաքական դեմքերի կողմից։ «Ես Հայաստանում տեսնում եմ պոտենցիալ քաղաքական դեմքեր, որոնք կարող են ծանր բեռը վերցնել իրենց վրա, բայց դեռ չեն վերցնում»,- հավելեց նա, բայց չցանկացավ անուններ նշել։

Մանրամասները՝ տեսանյութում։