Բացել լրահոսը Փակել լրահոսը
մեհդի
A A
Քաղաքականություն

Եթե Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղություն հաստատելու ցանկություն են հայտնում, ապա պետք է զերծ մնան սպառնալի հռետորաբանությունից․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանում Իրանի դեսպանի դիտարկմամբ՝ եթե Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց միջև խաղաղություն հաստատելու ցանկություն են հայտնում, ապա պետք է զերծ մնան սպառնալի հռետորաբանությունից։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարեց Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին մշտապես հնչեցվող ագրեսիվ հռետորաբանությանը։

«Կարծում եմ՝ եթե երկրները խաղաղություն հաստատելու ցանկություն են հայտնում, եթե խոսքը գնում է խաղաղության երկխոսության մասին, նրանք պետք է սպառնալիքի լեզվով չխոսեն,»,- ընդգծեց Մեհդի Սոբհանին: