Բացել լրահոսը Փակել լրահոսը
56
A A
Հասարակություն

ՀՀ-ում ԱՄՆ Դեսպանի և Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ժապավեն կտրելու արարողություն

ՀՀ-ում ԱՄՆ Դեսպան Քվինի և Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ժապավեն կտրելու արարողություն՝ նշանավորելու Միացյալ Նահանգների կողմից ավելի քան 13 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ռենտգեն և զննող սարքավորումների տրամադրումը։ Հայտնում է դեսպանատունը։
 
«Այս կարևոր միջոցառումն ընդգծում է սահմանների անվտանգությունը մեծացնելու և երկու երկրների միջև առևտուրը դյուրացնելու մեր ընդհանուր հանձնառությունը», - իր խոսքում ասաց դեսպան Քվինը։