Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ՊՆ 2 զինծառայող է դանակահարվել և տեղափոխվել հիվանդանոց

Հասարակություն

ունիսի 25-ին դանակահարության դեպքեր են տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը ժամը 22:00-ի սահմաններում Այգեձոր բնակավայրի կենտրոնական փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ 2 քաղաքացի դանակահարվել է։

Տեղում պարզվել է, որ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի ստացած օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։Ոստիկանները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Տավուշի բնակիչներ 21-ամյա Հայկ Գ.-ի և 19-ամյա Ռաֆայել Չ.-ի, 19-ամյա Սուրեն Ճ.-ի միջև, որի ժամանակ էլ Հայկ Գ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է վերջիններիս, որոնցից մեկը նստատեղի, իսկ մեկն էլ կրծքավանդակի մասում ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Դեպքի փաստով Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալ Հայկ Գ.-ին, ում ձերբակալել և բերման են ենթարկել ոստիկանության Տավուշի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Բերդի քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժնի ձերբակալվածների պահման վայր։ Վիրավորները զինծառայողներ են, իսկ վիճաբանության պատճառը եղել է Այգեձոր բնակավայրի կենտրոնական փողոցում ավտոմեքենան արագ վարելը»,- հայտնում է shamshyan.com-ը։