Կենտրոնական բանկը զգուշացնում է «Անմիջական Հաջողություն Արմենիա» (Immediate Fortune) ներդրումային ընկերության վերաբերյալ
Աջակցիր «Ա1+»-ին
Զգուշացում «Անմիջական Հաջողություն Արմենիա» (Immediate Fortune) ներդրումային ընկերության վերաբերյալ
![🕵️♀️](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/td9/1/16/1f575_200d_2640.png)
Կենտրոնական բանկի կողմից ձեռքբերված տեղեկությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից ստացվող ահազանգերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ
![🥷](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t71/1/16/1f977.png)
«Անմիջական Հաջողություն Արմենիա» (Immediate Fortune) անվանումով ներկայացող ընկերությունն իր կողմից բացված կայքէջերի և հեռախոսազանգերի միջոցով ներգրավում է դրամական միջոցներ՝ հանդես գալով տրամադրված դրամական միջոցների դիմաց եկամուտ ստանալու հրապարակային առաջարկով:
![👉](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t51/1/16/1f449.png)
Կենտրոնական բանկի կողմից նշված
ընկերությանը չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջինս գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս: