Բացել լրահոսը Փակել լրահոսը
1_Galaxy_Champions_League_2024
A A
Բիզնես

Հայտնի է «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024» ֆուտզալի ամենամյա առաջնության հաղթող թիմը

 

Ավարտվեց «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024» ֆուտզալի ամենամյա առաջնությունը, որին մասնակցեցին «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում ընդգրկված ընկերություններից 8 թիմեր: Եզրափակիչում անզիջում պայքար մղեցին Ucom ու Galaxy թիմերը: Հանդիպումն ավարտվեց 5:1 հաշվով՝ հոգուտ Ucom ընկերության:

«Իրապես առաջնությունը հաջողված էր: Նման տեմպով ու իրադարձություններով լի առաջնություն դեռևս չէր եղել: Այսօր թիմերը և հատկապես Ucom-ի թիմը ցույց տվեցին պրոֆեսիոնալ ու կազմակերպված խաղ: Այս տարի պետք է արձանագրել մի կարևոր փաստ, որ առաջնությունում խաղում էին տարբեր սերունդներ: Բոլոր թիմերը ցուցաբերել են որակապես բարձր մակարդակի խաղ: Այն, որ «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024» կայացել է, դա յուրաքանչյուր մասնակցի անձնական ներդրման արդյունք է»,-նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը: Հաղթող թիմերին մեդալներով պարգևատրել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարաման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը: Նա ընդգծել է ամենամյա նախագծի կարևորությունը`«Գալաքսի» համայնքի միասնականության համար: Նշենք, որ «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024» մրցում էին «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող Cofix, Galaxy Group, Megafood, Ucom, PAUL, Santafe, TI’ME, Yerevan Mall թիմերը:

Մրցաշարի ընթացքում թիմային խաղում անհատական մարզական ձեռքբերումների համար սահմանվել են մրցանակներ: 2024թ-ի լավագույն ռմբարկու է ճանաչվել Yerevan Mall-ը ներկայացնող Մովսես Աբրահամյանը, լավագույն դարպասապահ՝ Ucom-ի աշխատակից Հովսեփ Բաբաջանյանը: Լավագույն երկրպագուների թիմի մրցանակին է արժանացել TI’ME ընկերությունը:

«Ucom-ն այս մրցաշարում ցուցաբերել է աննկուն ու գերարարագ խաղ: Շնորհավորում եմ գործընկերներիս այս հաղթանակի առթիվ և մաղթում, որ Ucom-ի թիմի մեկնարկած հաղթական շքերթը անդադար լինի ու նոր բարձունքների հասցնի ինչպես Ucom ընկերությունը, այնպես էլ «Գալաքսի» ընկերությունների խումբը: Շնորհակալություն եմ հայտնում նաև մեր երկրպագուներին, քանի որ նրանք իրենց ոգևորող գործողություններով օգնեցին ձեռքբերելու այս հաղթանակը»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս մրցաշարը «Գալաքսի» համայնքի անկոտրում կամքի ու բացառիկ ընկերասիրության դրսևորումն է: Մեծ հպարտություն է տեսնել, թե ընկերական հավաքներն ինչպես են պրոֆեսիոնալ խաղերի վերածվում` ավելի ու ավելի միավորելով մարդկանց: Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին և հաղթող Ucom ընկերությանը և մաղթում ձեռքբերումներ կյանքի բոլոր շրջափուլերում»,- իր ուղերձն է հղել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարաման խորհրդի համանախագահ Գուրգեն Խաչատրյանը:

«Գալաքսի Չեմպիոնների Լիգա 2024» մրցաշարը տեղի է ունեցել «Գազպրոմ Արմենիա» Ուսումնա-սպորտային համալիրի մարզադահլիճում։ Մրցաշարի բրենդավորման և կազմակերպչական աշխատանքներն իրականացրել է «ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» հաղորդակցական ընկերությունը։

 

***

«Գալաքսի» ընկերությունների խումբը, հիմնադրված Գուրգեն Խաչատրյանի, Արտյոմ Խաչատրյանի և Արամ Խաչատրյանի կողմից, հայկական հոլդինգային ընկերություն է, որը ներկայացնում է 15 ընկերություն 3 երկրում։ «Գալաքսին» Հայաստանի ամենամեծ սոցիալական պատասխանատվության և համայնքի զարգացման նախագծեր իրականացնող ընկերությունն է, որի իրականացրած նախագծերի տարեկան ուղիղ շահառուների թիվը գերազանցում է մի քանի հազարը: «Գալաքսի» ընկերությունների խումբը Հայաստանի լավագույն գործատուներից է` 3000-ը գերազանցող աշխատակիցներով: