Բացել լրահոսը Փակել լրահոսը
Բլինքեն
A A
Պաշտոնական

Ձգտում ենք կառուցել Հայաստան-ԱՄՆ ամուր ռազմավարական գործընկերություն՝ հանուն ավելի կայուն և բարգավաճ Հրվ. Կովկասի. Միրզոյանը՝ Բլինկենին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ամերիկացի գործընկերոջը՝ պետքարտուղար Էնթոնին Բլինկենին, շնորհավորել է ԱՄՆ-ի Անկախության օրվա առթիվ:

«Շնորհավոր Միացյալ Նահանգների և նրա ժողովրդի Անկախության օրը: ԱՄՆ-ում մեր ընկերներին և գործընկերներին շարունակական հաջողություն ենք մաղթում՝ ձգտելով կառուցել Հայաստան-ԱՄՆ ամուր ռազմավարական գործընկերություն՝ հօգուտ մեր քաղաքացիների, ավելի կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի»,- X-ում գրել է Միրզոյանը: