A
A
Բայրամովը վերստին պնդում է՝ Բաքուն Հայաստանի Սահմանադրությունը խնդրահարույց է համարում
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը վերստին պնդել է՝ Բաքուն Հայաստանի Սահմանադրությունը խնդրահարույց է համարում:
«Իրական խաղաղության պայմանագրի բանալին Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջների դադարեցումն է», - Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների պաշտոնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է Բայրամովը և ընդգծել՝ Հայաստանը պետք է հրաժարվի Լեռնային Ղարաբաղի հետ միավորվելու մասին սահմանադրական հղումներից։
Թուրք պաշտոնակցի հետ երեկ կայացած երկկողմ հանդիպմանն Ադրբեջանի արտգործնախարարը կրկին Հայաստանի Սահմանադրության մասին է հիշատակել հայտարարելով, որ Հայաստանի մայր օրենքը խաղաղության գործընթացի առջև ծառացած խնդիրներից է։ Բայրոմվը խնդիր է համարել նաև զենք գնելու Հայաստանի փորձերը։