Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գալուզին
A A
Քաղաքականություն

«Մոսկվան ցավում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցության համար»․ Գալուզին

Ռուսական կողմն ափսոսանք է հայտնում Վաշինգտոնում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, Հայաստանի մասնակցության համար, «Ռիա Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Ընդգծելով, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ Գալուզինը նաև շեշտել է՝ Հայաստանը ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում բազմաթիվ երկկողմ պայմանագրերի կողմ է հանդիսանում։

«Մտահոգությունների շուրջ կառուցողական քննարկումներ ունենալու փոխարեն, ցավոք, Երևանն այլ ճանապարհ է ընտրել», - ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը՝ նկատելով՝ Հայաստանը գերադասում է մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին անդամների հետ, հատկապես ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման, զենքի գնման կամ համատեղ մարտական պատրաստության աշխատանքների իրականացման առումով։

«Այս ամենը միայն ծայրահեղ ափսոսանք է առաջացնում», - ասել է Գալուզինը՝ մեղադրելով Երևանին «երկու աթոռի վրա նստելու փորձի» համար․ - «Այսպիսի տեմպերով խորացնելով համագործակցությունը նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի «ռազմավարական պարտությունն է», Երևանը սեփական ձեռքերով ռիսկի է դիմում՝ ապակայունացնելու իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»։