Անձրևն եկավ, գծանշումները վերանում են, կամ այգի ենք սարքում, 2 ամսից մոլախոտ ա, հետևե՛ք (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳնում ենք, այգի ենք բացում, թուփ ու ծաղիկ տնկում և այլն, մի վեց ամիս հետո պատահական գնում ես տեսնելու՝ ինչ կա, տեսնում ես՝ 2 մետր մոլախոտ է աճել, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այցերի ընթացքում տեսնում եմ, որ զբոսայգիներում խնամքի պակաս կա։ Գուցե այստե՞ղ էլ պետք է լրացնենք։ Տեղեր կան՝ տեսնում եմ, որ ոռոգման համակարգեր չկան: Ոռոգման համակարգերը պետք է դարձնենք պարտադիր: Օրինակ՝ գնում ենք, բացում ենք անում, ծաղիկ, թուփ տնկում և այլն, հետո մի վեց ամիս հետո պատահական գնում ես տեսնելու՝ ինչ կա, գնում, տեսնում ես՝ 2 մետր մոլախոտ է աճել», - ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ սա առանձին վերցրած երևույթ չէ, այլ շատ հաճախ պատահող:
«Այսինքն, համայնքը չի տվել բացատրություն՝ ինչպես է հետագա սպասարկումն իրականացվում, այստեղ, ուրեմն, պետք է հաստիք նախատեսված լինի, կամ պայմանագիր պետք է կնքված լինի մասնավորի հետ: Պետք է հասկանանք՝ ինչպես սա լուծել, որովհետև, եթե այգի ենք կառուցում, որ մեկ տարի հետո լինելու է մոլախոտի բռնկուտ, ինչի՞ համար ենք անում: Դա արվում է մարդկանց համար, ֆեյսբուքի, թվիթերի, յութուբի կամ լուրերի թողարկման համար չենք անում: Եթե մարդը չի կարողանալու օգտագործել, դա անիմաստ է», - շեշտեց նա:
Փաշինյանի խոսքով՝ նույնը վերաբերում է նաև ճանապարհներին: