Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այս իշխանությունները սեփական ժողովրդից գաղտնի են պահել, թե ինչքան տարածք են տվել թուրքին (տեսանյութ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նախօրեին ԱԺ նիստի ժամանակ խնդրել էր Կադաստրի կոմիտեի ղեկավարին կոնկրետ ասել, թե կադաստրային սխալի արդյունքում ՀՀ ինքնիշխան  տարածքից, ամրապնդված կադաստրի կողմից տրամադրված իրավունքի գրանցման վկայականներով  ինչքան տարածք է հանձնվել թուրքին։

Այսօր նիստի ժամանակ Ա.Խաչատրյանն ասաց. «Խնդրեցի Կադասարի կոմիտեի ղեկավարը  կոնկրետ ասի։ Փաստենք, որ այս իշխանությունները սեփական ժողովրդից գաղտնի են պահում, թե ինչքան տարածք են տվել թուրքին, եթե  գաղտնի չլիներ, հիմա կվերկենային ու կասեին՝  100 քառակուսի մետր է եղել, 3 քառակուսի մետր թե կես հեկտար»։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն արձագանքեց. «Զրո է եղել։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ Հայաստանի ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել որևէ մեկին»։