A
A
Երկաթե թիթեղը պոկվել և ընկել ու վնասել է գազատար խողովակի վրա
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 17-ին, ժամը 22:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ 11-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ուժեղ քամուց տանիք է պոկվել և ընկել գազատար խողովակի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ երկաթե թիթեղը պոկվել և ընկել է գազատար խողովակի վրա․ վերջինս վնասվել է, առկա է գազի արտահոսք։
Փրկարարները հեռացրել են երկաթե թիթեղը՝ 50 քմ։ Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը։