Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել 4, քարշակել՝ 3 ավտոմեքենա (տեսանյութ)

Հուլիսի 21-ից 22-ը ՆԳՆ փրկարար ծառայության մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, Տանձավեր, Վերին Խոտանան, Լոռու մարզի Արջուտ, Գեղարքունիքի մարզի Արտանիշ բնակավայրերում, ինչպես նաև Քարի լճի մոտակայքում:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4, քարշակել՝ 3 ավտոմեքենա: