Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-0x86wh-2048x1193z-0.3838
A A
Պաշտոնական

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը դիտարկել է «Արծիվ գործընկեր 24» զորավարժության ընթացքը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը գեներալ-մայոր Ջեյմս Քրիզելի (ԱՄՆ Եվրոպական հրամանատարություն), բրիգադի գեներալ Էնթոնի Մոհաթի (Կանզասի ազգային գվարդիա) և բրիգադի գեներալ Էնդրյու Սասլավի (Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքեր) հետ դիտարկել է «Արծիվ գործընկեր 24» զորավարժության ընթացքը։ Այդ մասին հայտնում են դեսպանությունից։

«Հուլիսի 15-ին մեկնարկած այս զորավարժությունը հայ-ամերիկյան երկարամյա պաշտպանական համագործակցության հերթական նախաձեռնություններից է միջազգային խաղաղապահ գործողություններում մասնակցության նախապատրաստման ուղղությամբ»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Զորավարժությունը կշարունակվի մինչև հուլիսի 24-ը։