Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Քաղաքական հետապնդումների պատճառով Հայաստանում ապաստանած օտարերկրյա քաղաքացիների իրավունքների վիճակը (տեսանյութ)

Բանախոսներ՝ ✅ Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ ✅ Անի Չատինյան՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի նկատմամբ սանձազերծած ագրեսիվ պատերազմի հետևանքով դեռևս 2022 թվականի սկզբից ՀՀ են տեղափոխվել բազմաթիվ անձինք, ովքեր համոզված են եղել, որ Հայաստանն այն երկիրն է, որտեղ կարող են ապահով զգալ իրենց պետության իշխանությունների հետապնդումներից, որտեղ երաշխավորված կլինեն իրենց անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իրավական պաշտպանություն է տրամադրել և շարունակում է տրամադրել Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության թվով 130 քաղաքացու։ Նշված անձանց տրամադրվում է իրավական խորհրդատվություն, դատական պաշտպանության ապահովում՝ ընդհուպ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կոնվենցիոն իրավունքների խախտման հիմքով գանգատների ներկայացմամբ, պետական և իրավապահ մարմինների հետ ունեցած հարաբերություններում ներկայացուցչություն։