Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Վարչապետի մակարդակով հարցին անդրադառնալը խոստովանություն է, որ գործընթացը ձախողել են․ քննարկում (տեսանյութ)

Հուլիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ` «Ա1+»-ի հեռուստատաղավարում տեղի կունենա քննարկում՝ «Բարեփոխումները դատական ոլորտում․ ի՞նչ արդյունք ունենք վեթինգը շրջանցող բարեփոխումների արդյունքում, և անկա՞խ են, արդյոք, մեր դատարանները» թեմայով։ Բանախոսներ՝ ✅Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար ✅Արաքս Մելքոնյան՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ ✅Արտյոմ Սուջյան՝ ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Քննարկումը կվարի «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Արմինե Ավետյանը։ Քննարկումը կազմակերպվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված Կոնսորցիումի կողմից, որի անդամներն են՝ Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։