Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Երեխաների նկատմամբ բռնության տարածվածությունը մանկապարտեզներում. ո՞րն է իրավական գնահատականը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Երեխաների նկատմամբ բռնության տարածվածությունը մանկապարտեզներում. ո՞րն է իրավական գնահատականը» թեմայով։
Բանախոսներ՝
✅Ժաննա Հակոբյան՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ
✅Զարուհի Հովհաննիսյան՝ իրավապաշտպան
✅Վիկտորյա Ռստակյան՝ 2020-ին մանկապարտեզում բռնության ենթարկված երեխայի մայր
Հուլիսի 26-ին համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակցուհին ծեծում երեխային։ Ըստ ՆԳՆ ոստիկանության կատարած ուսումնասիրության՝ դեպքը տեղի է ունեցել այս տարվա մայիսին Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում։ Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ առերևույթ բռնություն կիրառելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Վեդու քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել․ դաստիարակին ձերբակալելու որոշում է կայացվել։
Որքա՞ն հաճախ են մանկապարտեզներում երեխաների նկատմամբ բռնություններ կիրառվում․ ինչու են այդպիսի դեպքեր տեղի ունենում և ինչ գնահատական է տրվում դրանց։
Չորս տարի առաջ՝ 2020-ին, Վիկտորյա Ռստակյանը բարձրաձայնել էր Երևանի մասնավոր մանկապարտեզում («Մեր բակը» մանկապարտեզ) տեղի ունեցած նմանատիպ դեպքի մասին․ երեխաներին վիրավորել էին, սպառնացել, բղավել նրանց վրա, վախեցրել տարբեր միջոցներով։ Մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներն աշխատակիցներին մեղադրում էին սաներին ծեծելու ու վիրավորելու մեջ։ Արդյունքում հարուցվել էր քրեական գործ։ Ի՞նչ իրավական գնահատական տրվեց դեպքին։