Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Կայացել է Հայաստանի եւ Կիպրոսի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը (տեսանյութ)

Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի առանձնազրույցը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում՝ ընդգծելով երկու ժողովուրդների միջև բարեկամության վրա հիմնված՝ Հայաստանի և Կիպրոսի միջև շարունակաբար զարգացող գործընկերությունը, տարբեր հարթակներում համատեղ ջանքերով այն առավել ընդլայնելու պատրաստակամությունը։ Երկու նախարարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը, որի արդյունքներով երկու նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: