Բացել լրահոսը Փակել լրահոսը
Փրկարարներն ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված (1)
A A
Պաշտոնական

Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163-րդ կմ-ին ավտոմեքենան հայտնվել սելավատարում

Փրկարարներն ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված

Հուլիսի 31-ին, ժամը 16:55-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սարավան գյուղ չհասած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել սելավատարում։

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել այն և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված։