A
A
Մասնագետները պնդում են` կանանց 97% ֊ ը կարող է կերակրել կրծքի կաթով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարարությունից հայտնում են․
«Մայրական կաթով իրենց երեխաներին կերակրելու համար պայքարել են մեր այս տեսանյութի բոլոր հերոսները։
Խոստովանում են` հուսահատության պահեր եղել են ինչպես սկզբում, այնպես էլ` հատկապես 4֊5 ֊ րդ ամիսներին։
23 շաբաթականում ծնված Մոնթեի մայրը վստահ է` բժիշկների հետ միասին ինքն էլ որդու կյանքի համար պայքարել է մայրական կաթով, իսկ հրաշքը երկար սպասել չի տվել։
Մասնագետները պնդում են` կանանց 97% ֊ ը կարող է կերակրել կրծքի կաթով»։