A
A
Հայրիկներն ու փոքրիկների խնամքը
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարարությունից հայտնում են․
Փոքրիկի խնամքը, մասնավորապես` կրծքով կերակրման ընթացքը, ոչ միայն ժամանակատար է, այլև մեծ ֆիզիկական էներգիա է պահանջում:
Այստեղ է, որ օգնության են հասնում հայրիկները, չէ՞ որ նրանց ներգրավվածությունը կարող է օգնել մայրիկին զերծ մնալ սթրեսային իրավիճակներից և գերհոգնածությունից:
Իսկ ի՞նչ կարող են անել հայրիկները
Ե՛վ գյուղական, և՛ քաղաքային բնակավայրերում կանայք հաճախ ծանրաբեռնված են ընտանեկան պարտականություններով` մաքրություն, սնունդ պատրաստել և այլն:
Փորձե'ք հնարավորինս աջակցել մայրիկին տնային գործերում:
ժամանակ անցկացրե՛ք երեխայի հետ, որպեսզի մայրիկը կարողանա փոքր-ինչ հանգստանալ:
Արդյունքում` փոքրիկի հետ կստեղծվի ավելի ամուր հուզական կապ: