A
A
Իրան-Իսրայել լարված հարաբերություններ, լայնածավալ պատերազմի ռիսկերը․ ՈԻՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԹեհրանում Իսրայելի կողմից Համասի քաղաքական առաջնորդ Հանիեի սպանությունը և Լիբանանում Համասի գրասենյակների հրթիռակոծումը բավականին մտահոգիչ զարգացում էին Մերձավոր Արևելքի առանց այդ էլ գերլարվածության համատեքստում։ «Հեզբոլլահի պատասխանն Իսրայելի հարձակումներին կլինի «ուժեղ և արդյունավետ»»,- հայտարարել է շարժման առաջնորդը՝ Բեյրութում Իսրայելի հարվածից սպանված հրամանատար Ֆուադ Շուքրի հիշատակին նվիրված հեռուստաուղերձում: Ու՞ր կարող է հասնել Իրան-Իսրայել հակամարտությունը։ Լարվածության աճի ֆոնին, մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին հորդորում են հնարավորինս շուտ հեռանալ կամ զերծ մնալ Լիբանան այցերից։