Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Արցունքաբեր գազ և խոշտանգումներ. փաստաբանի եղբոր բռնության մասին պնդումներն ու հերքումները (տեսանյութ)

Բանախոսներ՝ ✅ Էդգար Մարտիրոսյան՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ ✅ Ռոման Երիցյան՝ փաստաբան ✅ Ժաննա Ալեքսանյան՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Արցախից տեղահանված փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարել է, որ ավտոմեքենան արգելված վայրում կայանելու համար եղբայրը՝ Արամ Երիցյանը, դաժան ծեծի է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից և տարբեր կոտրվածքներով տեղափոխել ոստիկանության բաժանմունք։ ՀՀ ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի եղբորը ծեծի ենթարկելու մասին հայտարարությանը՝ ոչ միայն հերքելով բռնությունը, այլև պնդելով, որ ձերբակալման ընթացքում տղամարդը հարվածել և դիմադրություն է ցույց տվել պարեկներին։ Ըստ ՆԳՆ հաղորդագրության՝ ծառայողական քննությամբ ուսումնասիրվում են ինչպես պարեկներին ամրակցված, այնպես էլ հարակից տարածքներում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները։ «Պարզվել է, որ հիմնավոր կասկածանքով ձերբակալման և ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխելու ընթացքում նշված անձը ծեծի չի ենթարկվել, նա չունի որևէ կոտրվածք»,- հայտարարում է ՆԳՆ-ն։ Օրեր առաջ դատարանը որոշեց մերժել ՀՀ քննչական կոմիտեի միջնորդությունը և փաստաբան Ռոման Երիցյանի եղբայր Արամ Երիցյանին չկալանավորել։ Օգոստոսի 6-ին Ռոման Երիցյանը տեղեկացրեց, որ եղբորը կրկին ձերբակալել են։ ————————