Ձերբակալված Արամ Երիցյանն ունեցել է վնասվածքներ. համակարգային խնդիր կա. Անահիտ Մանասյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է փաստաբան Ռոման Երիցյանի եղբոր՝ Արամ Երիցյանի ծեծի գործին՝ նշելով, որ դեպքից անմիջապես հետո իրենց ահազանգ է ներկայացրել փաստաբանը։
«Անմիջապես ճշտել ենք քաղաքացու գտնվելու վայրը, այնուհետեւ իմ հանձնարարությամբ անմիջապես արագ արձագանքման այց ենք իրականացրել, թե՛ վնասվածքներն ենք արձանագրել, թե՛ լսել ենք քաղաքացուն։ Անձն ունեցել է վնասվածքներ, եւ այստեղ առաջին կարեւոր պահանջն այն է, որ պետք է ընթանա պատշաճ քննություն, արդյունքում՝ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Երկրորդ կարեւոր բաղադրիչը փաստաբանների մասնակցության ապահովումն է։ Մեր միջամտության արդյունքում, իհարկե, խնդիրը լուծվել է, բայց սա համակարգային խնդիր է, որը պետք է փորձենք նաեւ համակարգային եղանակով հասեցավորել»,- ասաց նա։