A
A
«Ակտիվ քաղաքացի» բջջային հավելվածն օգնում է լուծել մայրաքաղաքի խնդիրները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ակտիվ քաղաքացի» հարթակի բջջային հավելվածը բնակիչներին հնարավորություն է տալիս մասնակցել մայրաքաղաքում առկա խնդիրների լուծմանը: Հավելվածը հնարավորություն է տալիս քաղաքացու գտնվելու վայրից ահազանգել խնդրի մասին՝ թողնելով տեքստային հաղորդագրություն, կցելով լուսանկար և տեսանյութ: Հայտերն ընդունվում են բոլոր լեզուներով, սակայն պարտադիր է, որ հայերեն դիմումները գրված լինեն հայատառ: Քաղաքացին խնդրի լուծման մանրամասների վերաբերյալ ծանուցվում է, որից հետո ստանում է հնարավորություն՝ գնահատելու կատարված աշխատանքը
Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։