Բացել լրահոսը Փակել լրահոսը
454956412_894239982740388_2438249260113110883_n
A A
Պաշտոնական

Շերտավոր խմորի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից վերահսկողական միջոցառումներ են անցկացվել անհատ ձեռնարկատեր Արևիկ Բաղդասարյանին պատկանող շերտավոր խմորի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Գառնի):
 
 Պարզվել է, որ արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել՝
✔️ պարենային (սննդային) հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական կամ խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը,
✔️ կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների՝ արտադրական շինություններ ներթափանցումից պաշտպանությունը,
✔️ պարենային (սննդային) հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները:
📌 Խնդրահարույց է եղել նաև այն, որ արտադրական շինությունները սարքավորված չեն եղել մեխանիկական օդափոխության միջոցներով, ինչպես նաև բացակայել է անձնակազմի համար նախատեսված հանդերձարանը։
 
 Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ շերտավոր խմորի այս արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև խախտումները վերացնելը. սահմանվել է ժամկետ: