A
A
Առաջին անգամ «Ցրված սկլերոզ» ախտորոշմամբ պացիենտների համար ձեռք է բերել նորագույն և թանկարժեք դեղեր․ ԱՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարարությունն առաջին անգամ «Ցրված սկլերոզ» ախտորոշմամբ պացիենտների համար ձեռք է բերել նորագույն և թանկարժեք դեղեր:
Տրամադրվում է 4 անվանում դեղ հիվանդության տարբեր փուլերի համար:
Ներկայումս բուժման ընթացքում է շուրջ 159 պացիենտ, որից
51-ը` ստանում է «Օկրելիզումաբ» դեղը:
Այն տրամադրվում է Հանձնաժողովային կարգով հրամանում ներառված բժշկական հաստատությունների կողմից հաստատված պացիենտներին` հաշվի առնելով դեղի նշանակման առանձնահատկությունները:
108 պացիենտ, այդ թվում` 12 տարեկանից բարձր երեխաներ ստանում են 3 անվանում դեղ:
«Ինտերֆերոն բետա 1a», «Դիմեթիլֆումարատ», «Գլատիրամեր ացետատ» դեղերը տրամադրվում են առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող և բժշկական կազմակերպությունների միջոցով` ըստ պացիենտի բժշկի նշանակման թերթիկի, բժշկական կազմակերպության ղեկավարի կամ բաժնի վարիչի հաստատմամբ։