ՀՀ ֆինանսների նախարարն ու Ֆրանսուազ Ժակոբն անդրադարձել են մի շարք ուղղություններով համագործակցության հեռանկարներին
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Օգոստոսի 14-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող և ՄԱԿ-ի անվտանգության հարցերով պատասխանատու Ֆղանսուազ Ժակոբին:
Շնորհավորելով Ֆղանսուազ Ժակոբին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կառույցների հետ համագործակցության արդի մակարդակն ու ՄԱԿ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման համատեքստում:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող ծրագրերին՝ կարևորելով դրանց բովանդակային ուղղությունները և արդյունավետության գնահատումը: Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձնանց կարիքների հասցեագրման, կլիմայական փոփոխություններին ու դրանց հարմարվողականության ֆինանսավորման և մի շարք այլ ուղղություններով համագործակցության հեռանկարները:
Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել ամրապնդել գործընկերային հարաբերություններն ու ընդլայնել համատեղ նախաձեռնությունների շրջանակը: