A
A
Մայրաքաղաքում շարունակվում են միջին նորոգման, փոսալցման և ճաքալցման աշխատանքները. քաղաքապետարան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄիջին նորոգում՝ Լենինգրադյան փողոցում
Մայրաքաղաքում շարունակվում են միջին նորոգման, փոսալցման և ճաքալցման աշխատանքները: Լենինգրադյան փողոցում աշխատանքներն արդեն ընթացքում են: Հին ասֆալտբետոնե ծածկը փոխարինվում է նորով, նորոգվում են ժամանակի ընթացքում առաջացած ցանցային ճաքերը: Ասֆալտապատմանը զուգահեռ իրականացվում են նաև դիտահորերի բարձրացման աշխատանքներ: Այս տարի ընդհանուր առմամբ Երևանում կնորոգվի 52 կմ ճանապարհահատված: