Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Անմարդկային պայմաններ Նուբարաշեն ՔԿՀ-ում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Օգոստոսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Մարդու իրավունքները ճաղերի հետևում. անմարդկային պայմաններ Նուբարաշեն ՔԿՀ-ում» թեմայով: Բանախոսներ` ✅ Նինա Կարապետյանց` «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ ✅ Անի Չատինյան` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան ✅ Դավիթ Գյուրջյան` Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Քննարկման ընթացքում անդրադարձ կկատարվի Նուբարաշեն ՔԿՀ-ի հրատապ խնդիրներին: Մասնավորապես՝ այս ՔԿՀ-ն չունի միջին անվտանգային գոտի, սակայն դատապարտյալներին, որոնք պետք է տեղաբաշխվեն այդ անվտանգային գոտում, այնուամենայնիվ, տեղավորում են այստեղ: Նախկին զինվորականները չպետք է տեղավորվեն Նուբարաշեն ՔԿՀ-ում, սակայն դա ևս արվում է: Անդրադարձ կկատարվի նաև շենքային պայմաններին, խցերի և տեսակցությունների սենյակների անմարդկային պայմաններին, դատապարտյալների զբաղվածության ապահովման անհնարինությունը, ՔԿՀ-ներում բուժծառայության խնդիրներին, պայմանական վաղաժամկետ ազատման հիմնախնդիրներին