Բացել լրահոսը Փակել լրահոսը
B75I6008
A A
Պաշտոնական

Վճարովի ավտոկայանատեղերը կլինե նաեւ սպիտակ եւ կանաչ գույների

Քայլեր են ձեռնարկվել համայնքներում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ոլորտի բարելավման ուղղությամբ

Գործադիրի որոշմամբ առաջարկվում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1281-Ն որոշման մեջ՝ վերանայելով համայնքներում վճարովի ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածի կարմիր գույնի գետնանշումով սահմանազատման վերաբերյալ պահանջը՝ նախատեսելով վճարովի ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածքների սահմանազատման տարբերակված գունային գետնանշման ձև, ինչը հնարավորություն կտա վարորդներին գետնանշման գունային տարբերությամբ հեշտորեն միմյանցից տարբերակելու ծառայողական ավտոկայանատեղերը, այլ վճարովի ավտոկայանատեղերը, այդ թվում՝ էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններից էլեկտրամոբիլների լիցքավորման ապահովման հնարավորությամբ կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևան քաղաքում համայնքային վճարովի ավտոկայանատեղերում կայանելու համար տեղական վճարի վճարման դրույքաչափերը սահմանված են ըստ գոտիավորման՝ ավտոկայանատեղերի գետնանշման գույնն առաջարկվում է տարբերակել նաև ըստ գոտիավորման՝ «Ա» գոտի և «Բ» գոտի՝ նախատեսելով, որ 1. վճարովի ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածքի՝ կարմիր կամ կապույտ գույնի գետնանշմամբ սահմանազատումն իրականացվում է ըստ գոտիավորման՝ համապատասխանաբար «Ա» գոտում գտնվող վճարովի ավտոկայանատեղերի համար կարմիր, իսկ «Բ» գոտում գտնվող վճարովի ավտոկայանատեղերի համար՝ կապույտ գույնի գետնանշմամբ, 2. համայնքներում կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածքը առանձնացվում է սպիտակ գույնի գետնանշմամբ:

Ծառայողական ավտոկայանատեղի զբաղեցրած տարածքի առանձնահատկություններից և նպատակահարմարությունից ելնելով, կարող է իրականացվել ծառայողական ավտոկայանատեղի զբաղեցրած ամբողջ տարածքի` սպիտակ ներկանյութով, այդ թվում՝ սպիտակ գույնի ասֆալտաբետոնյա կամ այլ ծածկույթներով սահմանազատում,           3. էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններից էլեկտրամոբիլների լիցքավորման ապահովման հնարավորությամբ կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածքը առանձնացվում է կանաչ գույնի գետնանշմամբ: