Բացել լրահոսը Փակել լրահոսը
Es3
A A
Հասարակություն

Մահացել է Հովհաննես Պապիկյանը

Մահացել է ՀԳՄ եւ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, լրագրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը: Նա 79 տարեկան էր:

Պապիկյանը եղել է «Մանկավարժ» բազմատիրաժի պատասխանատու քարտուղար։ Աշխատել է ռադիոյի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, հեռուստատեսությունում, եղել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղարը: 

Ա1+-ը ցավակցում է Հովհաննես Պապիկյանի հարազատներին ու մտերիմներին։