Բացել լրահոսը Փակել լրահոսը
001 (14)
A A
Պաշտոնական

Սայաթ - Նովայի անվան երաժշտական դպրոցում անձնակազմին է ներկայացվել  տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը

Նոր փոփոխություններ և ծրագրեր՝ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում

 

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը քաղաքապետարանի մշակույթի և տուրիզի վարչության պետ Գոշ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Սայաթ - Նովայի անվան երաժշտական դպրոց և անձնակազմին է ներկայացրել  տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Նազարյանին: 

«90-ամյա պատմությամբ դպրոցն իր մեծ դերն ունի քաղաքի մշակութային կյանքում: Կրթական գործընթացի բարելավման  և զարգացման նոր հնարավորությունների համար համայնքը նախատեսում է բովանդակային փոփոխություններ: Համայնքային ծառայության և մշակույթի ոլորտում պարոն Նազարյանի երկարամյա աշխատանքը, ինչպես նաև մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները թույլ կտան վերհանել առկա խնդիրներն ու գտնել արդյունավետ լուծումներ»,-նշել է Լևոն Հովհաննիսյանը: 

Քաղաքապետի տեղակալն ընդգծել է նաև, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել թվային տեխնոլոգիաների կիրառմանը:

Այցի ընթացքում քննարկվել են նաև դպրոցի՝ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, կարիքները:  Թեև վերջին տարիներին կրթօջախում իրականացվել են մասնակի նորոգման աշխատանքներ, շենքն այսօր ունի պայմանների ընդհանուր բարելավման, գույքի և երաժշտական գործիքների թարմացման անհրաժեշտություն: 

Հիշեցնենք, որ Հեքեքյանը օրերս հրաժարականի դիմում էր ներկայացրել։