A
A
Գլխավոր դատախազը ընդունել է ԱՄՆ դեսպանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳլխավոր դատախազը Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:
Աննա Վարդապետյանը վերահաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության՝ Գլխավոր դատախազության վստահելի գործընկերը լինելու հանգամանքը և դեսպանի հետ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներին: