«Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» համաժողով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊետական պաշտոնյաներ, դիվանագետներ, տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան հյուրեր Կատարից և Արաբական Միացյալ Էմիրություններից․ Երևանում սեպտեմբերի 1-ից 2-ն անցկացվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողով։ Այն նախաձեռնել է «Իմ Քայլը» հիմնադրամը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործակցությամբ։ Կազմակերպման հարցում Հիմնադրամի գործընկերն է «Վորլդ Վիժն» կազմակերպությունը՝ Եվրոպական միության աջակցությամբ:
Համաժողովի նպատակը մեկն է՝ մեկ հարկի տակ համախմբել հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպություններին, բարձրաձայնել խնդիրների մասին, քննարկել լուծումները, պետական նախաձեռնությունները։ Եվ քանի որ համաժողովին ներկա են նաև հյուրեր արտերկրից, պակաս կարևոր չէ ուսումնասիրել նաև միջազգային փորձը, գործիքները, տեղայնացնել ու ակտիվ կիրառել դրանք մեր երկրում։