Շառլ Ազնավուրը կինոյում. ռետրոսպեկտիվ ցուցադրություն
Աջակցիր «Ա1+»-ին
Սեպտեմբերի 7-ին Երևանի Կարապի լճում տեղի կունենա Շառլ Ազնավուրի դերակատարումով ֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրության պաշտոնական բացումը արտիստի հարյուրամյակի տոնակատարությունների շրջանակում՝ հրավիրելով հանդիսատեսին միանալու նրա ուշագրավ կինեմատոգրաֆիկ ճանապարհորդությանը:
Այս միջոցառումը կնշանավորի Ազնավուրին որպես դերասան, ով իր կարիերայի ընթացքում նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմում։ «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն.Գ. պրն. Օլիվիե Դըկոտինյին հանդես կգան ելույթներով բացման արարողության ընթացքում։
Բացման արարողությունից և ելույթներից հետո տեղի կունենա «Ազնավուրը Շառլի աչքերով» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:
Բացման ֆիլմ՝ «Ազնավուրը Շառլի աչքերով»
Ռետրոսպեկտիվ ցուցադրությունը կմեկնարկի շատ սպասված «Ազնավուրը Շառլի աչքերով» ֆիլմով, որը եզակի վավերագրական ֆիլմ է։ Այն ստեղծվել է Ազնավուրի կողմից մի քանի տասնամյակների ընթացքում նկարահանված նյութերի հիման վրա: Այս խորապես անձնական ֆիլմը հանդիսատեսին թույլ է տալիս զգալ Ազնավուրի կյանքը բեմից դուրս՝ բացահայտելով լեգենդի հետևում կանգնած մարդուն:
Բացման արարողությանը ներկա կգտնվեն ֆիլմի պրոդյուսեր Միշա Ազնավուրը՝ Շառլ Ազնավուրի որդին, և ռեժիսոր Մարկ դի Դոմենիկոն։ Նրանք կկիսվեն անձնական պատմություններով՝ դարձնելով երեկոն անմոռանալի բոլոր ներկաների համար:
Միջոցառման մանրամասները
- Ամսաթիվ՝ 7.09.2024թ
- Ժամ՝ 20։00
- Վայր՝ Կարապի լիճ, բացօթյա ձևաչափ
- Մուտքն ազատ է։
Հրավիրում ենք լրատվամիջոցներին, կինոյի սիրահարներին և Շառլ Ազնավուրի երկրպագուներին միանալ այս հատուկ ռետրոսպեկտիվ ցուցադրությանը:
Միջոցառումը կտևի 4 օր։ Հաջորդ օրերին` նույն ժամին, կցուցադրվեն «Կրակեք դաշնակահարի վրա», «Փարիզը օգոստոսին» և «Հայր Գորիո» ֆիլմերը:
Այս միջոցառումը հազվագյուտ հնարավորություն է ևս մեկ անգամ վայելելու մեծ արտիստի արվեստը, ով հուզել է միլիոնավոր սրտեր ամբողջ աշխարհում: Մուտքն ազատ է։
«Ազնավուրը կինոյում» նախագծի աջակիցներն են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը և Ֆրանսիական ինստիտուտը։