Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես Տեսանյութեր Հասարակություն

Բեսթ լայֆը 5 տարեկան է. Բազմաֆունկցիոնալ ու գերժամանակակից հիվանդանոց` 5 տարում (տեսանյութ)

Սրտաբանական կենտրոնից մինչեւ բազմաֆունկցիոնալ, հագեցած ու գերժամանակակից հիվանդանոց։

Բեսթ լայֆ հայ-ճապոնական բժշկական կենտրոնն արդեն 5 տարեկան է ու այս ընթացքում հասցրել է դառնալ Հայաստանի առաջատար բուժկենտրոններից մեկը։ 

Կան միջամտություններ, որոնք եզակի են․ Հայաստանում եւ որոշներն էլ՝ անգամ տարածաշրջանում, արվում են միմիայն Բեսթ լայֆում։

Դրանցից են՝ լուծվող ստենտների տեղադրումը, աորտալ փականի փոխարինումը հիվանդի սեփական հյուսվածքներով, կրիոաբլյացիան՝ ազոտով սառեցումը, հոմ մոնիթորինգ ծառայությունը, շոկ վեյվ կոչվող միջամտությունը։ Կլինիկայում լայն ծավալներով իրականացվում են խրոնիկ փակ անոթների բացման վիրահատություններ, խաչմերուկային ստենտավորում։

Շնորհիվ հիվանդանոցի հագեցածության ու լավագույն մասնագետների՝ գրանցված բարդությունների, մահացության վիճակագրությունն անգամ միջազգայինից է ցածր։

Կենտրոնի շուրջօրյա, բարձրակարգ շտապօգնության ծառայությունը թույլ է տալիս սպասարկել անգամ ամենածայրահեղ վիճակում գտնվող անձանց։ Գործում է նաեւ տնային կանչի ծառայություն։

Երրորդ մակարդակի վերակենդանացման բաժանմունքը, իր բարձրակարգ բժիշկներով ու լիակատար հագեցվածությամբ, կարող է ընդունել ամենածանր պացիենտներին։

Անոթային վիրաբուժության բաժանմունքը եւս առանձնանում է․ կատարվում են քիչ տրավմատիկ համարվող ներանոթային վիրահատություններ։

Կենտրոնի նյարդավիրաբուժական ծառայությունում գլխուղեղային և ողնաշարային բարդագույն վիրահատություններ են կատարվում։

Բեսթ լայֆի շուրջօրյա լաբորատորիան  ստացել է  որակի միջազգային՝  ԻՍՕ 9001 ստանդարտը։ 

Հիվանդանոցում առկա է լավագույն սարքավորումներով հագեցած հեմոդիալիզի բաժանմունքը, որտեղ ՀՀ քաղաքացիների համար բուժումը պետպատվերի շրջանակում է։

Կենտրոնն ունի Հայաստանում Դիմածնոտային եւ պլաստիկ վիրաբուժության լավագույն բաժանմունքներից մեկը՝ բարձրակարգ բուժանձնակազմով։

Գործում է Բեսթ լայֆ պոլիկլինիկան՝ մոտ 6 հազար կցագրված պացիենտով։ Շուտով շահագործման կհանձնվի պոլիկլինիկայի նոր՝ առանձին ու հարմարավետ մասնաշենքը։

5 տարիների ընթացքում հիվանդանոցն աճում եւ ընդլայնվում է։ Բացվել է Բեսթ լայֆ բուժկենտրոնի Դավթաշենի մասնաճյուղը, որտեղ մատուցում են անհրաժեշտ բոլոր ծառայությունները։

Կենտրոնի բարձրակարգ թիմը պարբերաբար մարզային հիվանդանոցեր է մեկնում, անվճար միջամտություններ, խորհրդատվություն իրականացնում։

Հիվանդանոցի բժիշկները պարբերաբար վերապատրաստում են անցնում աշխարհի լավագույն կլինիկաներում։

Հայաստանի առաջատար բուժկենտրոններից մեկում՝ Բեսթ լայֆում, պատրաստ են բարձրակարգ օգնություն ցուցաբերել յուրաքանչյուր բուժառուի։