A
A
Խարդախները ՀՀ–ում շարունակում են զանգերով մոլորեցնել. 1 օրում նրանք 16.700 դոլար են ստացել
Աջակցիր «Ա1+»-ինՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․
Սեպտեմբերի 10-ից 11-ն իրենց ազգականների կողմից իբրև վթարի ենթարկվելու, տուժածներին բուժօգնություն ցույց տալու և կատարող կողմին, այսպես ասած, քրեական պատասխանատվությունից ազատելու համար գումար պահանջելու վերաբերյալ քաղաքացիներից ՆԳՆ ոստիկանություն ստացվել է 11 ահազանգ, որոնցից 3 դեպքով փոխանցվել է ընդհանուր 16.700 դոլար։
Հերթական անգամ զգուշացնում և հորդորում ենք՝ խարդախության զոհ չդառնալու համար չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը, ստուգել դրա հավաստիությունը։