Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2024-09-14 150243
A A
Հասարակություն

Երևանում Հնդկաստանի քաղաքացիներ են ձերբակալվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար

Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ 2 քաղաքացի Երևանում զբաղվում են ապօրինի թմրամիջոցների տարածմամբ, գրում է Shamshyan.com-ը։

Պարեկները ստուգում են ստացված օպերատիվ տեղեկությունը և տեղեկանում են, որ կասկածյալները գտնվում են Ֆանարջյան փողոցին հարակից գերեզմանատների մոտ։

Պարեկները արդեն նշված վայրում հայտնաբերում են կասկածյալներին և նրանցից մեկի մոտ, անձնական խուզարկությամբ, հայտնաբերվում են 30 հատ կապույտ, կանաչ և կարմիր գույների կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթներ՝ ընդհանուր 73․55 գրամ քաշով։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ արդեն տեղում ձերբակալվածներից 28-ամյա Նասիֆ Անշրաֆինը խոստովանում է, որ ևս 1 նմանատիպ փաթեթ գետնին է։ Այն նույնպես պարեկները վերցնում են, ինչից հետո Ն․ Անշրաֆինը և նրա հետ գտնվող 26-ամյա Սագար Սանթոշին ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու, ձեռք բերելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով տեղափովում են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել են։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ են և Ն․ Անշրաֆինը հայտնել է, որ ինքը «Տալանիկո Գլոբալ» ՍՊԸ-ի տնօրենն է։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա մոտ և նրա մատնանշած վայրում հայտնաբերվել է 120 փաթեթ։