A
A
ՀՀ ԿԸՀ նախագահը հյուրընկալվել է (IFES) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակում
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը սեպտեմբերի 13-ին Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում մասնակցել է «Արհեստական բանականություն, ապատեղեկատվություն, համակարգում. դասեր՝ Եվրոպայի 2024թ. ընտրություններից․ ապատեղեկատվության հակազդեցության գործողություններ» թեմայով գիտաժողովի։ Այն իրականացրել է Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը։
Գիտաժողովը տարածաշրջանային ընտրությունների վարչարարության և քաղաքական գործընթացների ուժեղացում (REAPPS II) ծրագրի մի մասն է, որն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ։