Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀԱՊԿ-երկրների-ԶՈՒ-ԳՇ-պետերը-դեկտեմբերի
A A
Քաղաքականություն

ՀԱՊԿ-ը նախկինի նման Հայաստանը դիտարկում է որպես իրավահավասար գործընկեր․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանը դիտարկում է որպես իրավահավասար գործընկեր և պատրաստ է երկխոսության բոլոր հարցերի շուրջ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը «Դաշնակիցներ. ՀԱՊԿ» հասարակական-քաղաքական հրատարակությանը տված հարցազրույցում։

«Ինչպես գիտեք, Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցել այդ միջոցառումներին (խմբ.՝ նկատի ունի ՀԱՊԿ-ի զորավարժությունները): Այնուամենայնիվ, մենք նախկինի նման Հայաստանը դիտարկում ենք որպես իրավահավասար գործընկեր կազմակերպության ձևաչափում, պատրաստ ենք Երևանի գործընկերների հետ երկխոսության առկա հարցերի ամբողջ շրջանակի շուրջ», - նշել է նա։

Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում անդրադառնալով Հայաստանի անվտանգային ճարտարապետության փոփոխության մասին հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի նկատմամբ ունեցած անվտանգային պարտավորությունները, ինչպես նաև ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար և Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։ 

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1200123