Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է Փարիզի օլիմպիական խաղերի մեդալակիրներին և մարզիչներին (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է Փարիզի օլիմպիական խաղերի մեդալակիրներին և մարզիչներին։

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի տարածած հայտարարությունից։

«Այսօր տեղի ունեցավ Հայաստանի ազգային oլիմպիական կոմիտեի գործկոմի նիստը, որի ընթացքում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրեց Փարիզի օլիմպիական խաղերի մեդալակիրներին և մարզիչներին։

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, օլիմպիական գաղափարների տարածման գործում ներդրած ծառայությունների համար ՀԱՕԿ-ի ոսկե շքանշանակով պարգևատրվեցին նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը»,-ասված է հայտարարության մեջ: